Հասարակություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Օրակարգում՝ պետական ծախսերի արդյունավետության բարձրացումը

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Պետական համակարգի արդյունավետ աշխատանքին նպաստող դասական աքսիոմատիկ  ձեւաչափը իշխանության տարբեր թեւերի անկախությունն ու հավասարակշռությունն են: Խորհրդարանական իշխանության մոդելին անցած մեր հանրապետության համար առաջնային նշանակություն ունի օրենսդիր մարմնի լիազորությունների լիարժեք ու անկախ իրականացումը: Առաջնային է նաեւ իշխանության մյուս ճյուղերին հակակշիռ լինելու վերջինիս կարողությունների ընդլայնումը:

Խորհրդարանի սահմանադրական գործառույթներն իրականացնելու համար ստեղծված  Հաշվեքննիչ պալատը  կարեւոր գործիք է այդ գործառույթներն իրականացնելու համար: Ստեղծված լինելով խորհրդարանի կողմից, այն հաշվետու է միայն վերջինիս եւ իրականացնում է գործադիրի, պետական կառույցների ու հիմնադրամների ծախսերի վերահսկողություն: Չնայած Հաշվեքննիչ պալատը  խորհրդարանն է ստեղծել, բայց  այն իր գործունեությունն իրականացնում է ինքնուրույն, պետական իշխանության թեւերից անկախ՝ առաջնորդվելով Լիմայի հռչակագրով եւ Ֆինանսական վերահսկման գերագույն ատյանների միջազգային կազմակերպության (INTOSAI) սկզբունքներով:

Հաշվեքննման նման արդյունքներ պալատի տարեկան հաղորդման մեջ բազմաթիվ են: Վերջին երկու տարվա ընթացքում Հաշվեքննիչ պալատն իրավապահ մարմիններին է ուղարկել նմանատիպ բովանդակության 33 նյութ, որոնցից 17-ով հարուցվել է 24 քրեական գործ, իսկ մնացածով ուսումնասիրությունները շարունակվում են:

2018 թ.՝ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի ընդունմամբ, այս կառույցին նախկինում տրված վերահսկողության մանդատը փոխարինվել է արտաքին պետական աուդիտի՝ հաշվեքննության մանդատով: Սակայն այս կարեւոր կառույցի գործառույթներն ավարտվում են հաշվեքննության արդյունքները ԱԺ-ին փոխանցելով, այն դեպքում, երբ տրամաբանական կլիներ, որ այդ լիազորություններն ընդլայնվեին եւ վերջինս հետեւողական լիներ հայտնաբերված խախտումների վերացման հարցում, առավել եւս, որ բազմաթիվ են դեպքերը, երբ Հաշվեքննիչ պալատը նույն պետական կառույցում կարճ ժամանակահատված հետո կրկնակի հաշվեքննություն իրականացնելիս կրկին խախտումներ է հայտնաբերում»:

Ավելի մանրամասն՝ այստեղ:

Կարդացեք նաև

Back to top button