
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում, դիմելով գույքահարկի բարձրացման օրենքի դեմ ֆեյսբուքյան ակցիայի մասնակիցներին, նրանց հրավիրել է ԱԺ՝ թեման քննարկելու։
«Հարգելի բարեկամներ
Սիրով հրավիրում եմ ձեզ Ազգային ժողով՝ գույքահարկի թեման քննարկելու։ Մենք կպատասխանենք ձեր հարցերին, դուք մեր։
Խնդրում եմ՝ ընտրեք ձեր միջից 5-7 հոգու, որոնք կարող են ներկայացնել ձեր ընդհանուր մտահոգություններն ու տեսակետները, և ինձ առանձին նամակով գրեք։
Սակայն պայմանավորվում ենք, որ քննարկումը լինելու է հրապարակային և անկեղծ։
Հ.Գ. – Ես ինքս չեմ տարանջատում՝ բնիկ կամ ոչ բնիկ. օրենքը բոլորի համար նույնն է։ Հրավերս ուղղված է այն մարդկանց, որոնք իրենց համարում են բնիկ երևանցի և կարծում են, որ բնիկ լինելու հանգամանքը պետք է որևէ դեր խաղա այս հարցում»։
Ֆեյսբուք սոցիալական ցանցում երեկ օգտատերերը «Գույքահարկի նոր օրենքը ունեզրկելու է Երևանի բնիկներին։ Ես բնիկ եմ, և սա իմ քաղաքն է» վերտառությամբ ֆլեշմոբ էին իրականացրել։




