ԿարևորՀասարակություն

Երեխաների ծնունդների գրանցման գործընթացին կմիանա ևս չորս բուժկենտրոն

Հ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ երեխաների ծնունդների տեղում գրանցման գործընթացին կմիանա ևս չորս բուժկենտրոն։

«Հիշո՞ւմ եք, որ այս տարվա մարտի ութին ծրագիր մեկնարկեցինք և Երևանում ամենամեծ թվով ծննդօգնություն իրականացնող երեք բժշկական կազմակերպություններում երեխաների ծնունդները սկսեցինք գրանցել տեղում: Այսօր արդեն այդ երեք ԲԿ-ներին միացել են ևս չորսը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Գրիգոր Նարեկացի», «Շենգավիթ» և «Աստղիկ» բժշկական կենտրոնները»,–գրել է Բադասյանը։

Նա նշել է, որ այսպիսով, երեխաների ծնունդները Երևանի յոթ բժշկական հաստատություններում կգրանցվեն տեղում և կկատարվեն դրանից բխող օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ: Մասնավորապես, երեխայի ծննդի պետական գրանցում, երեխայի նկատմամբ հայրության ճանաչման և ամուսնության պետական գրանցում:

Ծրագիրը կրելու է շարունակական բնույթ և փուլ առ փուլ տարածվելու է Հանրապետության տարածքում ծննդօգնություն տրամադրող բոլոր բժշկական կազմակերպություններում:

Ծրագրի առաջին փուլին միացել էին Էրեբունի բժշկական կենտրոնը (ծննդատուն), Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտն ու Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը:

https://www.facebook.com/rustam.badasyan/posts/3191439080907505

Կարդացեք նաև

Back to top button