
Ազգային ժողով է ներկայացվել նախագիծ, որի համաձայն՝ արտակարգ դրության կամ ռազմական դրության պայմաններում հնարավոր կլինի սահմանել, որ բուհերի ընդունելությունները անցկացվեն մեկ քննությամբ։ Այս մասին ԱԺ ամբիոնից զեկուցեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
Նա նշել է, որ այս կարգավորումը վերաբերելու է ոչ միան կորոնավիրուսով պարտադրված ժամանակահատվածին, այլև առհասարակ բոլոր նման իրավիճակներին։
Հարցին, թե ինչպես կանցկացվեն հաջորդ տարվա ընդունելության քննությունները, Արայիկ Հարությունյանը պատասխանել է, որ այդ մասին որոշում դեռ չկա, քանի որ դրա մասին հնարավոր կլինի խոսել միայն սեպտեմբերին։
Դա, ըստ նախարարի, կախված է համաճարակային իրավիճակից։
Նոր տիպի կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով այս տարի դիմորդները բուհ ընդունվելու համար պետք է հանձնեն մեկ քննություն։




