ԿարևորՀասարակություն

«Մասնակիցներն իրենց խնդիրը կատարեցին». Պաշտպանության նախարարը զինծառայողների քայլքը բարձր է գնահատել

75 սպա ու զինվոր գնդապետ Աշոտ Հակոբյանի գլխավորությամբ այսօր անցան Մոսկվայի Կարմիր հրապարակով՝ ամբողջ աշխարհին հիշեցնելով Մեծ հաղթանակի գործում հայ ժողովրդի ունեցած դերակատարման մասին, նաև ներկայացնելով ներկայիս հայկական պետության զինված ուժերի պատրաստվածությունը: Ֆեյսբուքյան իր էջում այս գրառումն արել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ:

«Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մեր զինծառայողների քայլքը բարձր գնահատեց և նշեց, որ մասնակիցներն իրենց խնդիրը կատարեցին պատշաճ մակարդակով», — նշել է խոսնակը:

https://www.facebook.com/shushanstepanyan/posts/2995944710441669

Տես նաև՝ Մեր զինծառայողները «Հայրենական մեծ պատերազմի» հաղթանակի 75 ամյակին նվիրված զորահանդեսին

Կարդացեք նաև

Back to top button