ԿարևորՏնտեսական

Պետական աջակցության 17֊րդ միջոցառման վերաբերյալ հաճախ տրվող հարցեր

Հարց 1․ Ովքե՞ր են ծրագրի շահառուները

Շահառու են հանդիսանում բարձր տեխնոլոգիական ոլորտի այն տնտեսավարողները, որոնք՝

1. օժանդակության համար դիմելու օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում իրենց գործունեության բոլոր տեսակներից իրացման շրջանառության առնվազն 70%-ը ձևավորել են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (https://bit.ly/3fxI7nw) սահմանված գործունեության տեսակներից.
2. հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում չունեն հարկային և վարկային ժամկետանց պարտավորություններ,
3. հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամսվա ընթացքում դրամաշնորհ չեն ստացել ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից։
Դրամաշնորհը ստանալուց հետո նույնպես անհրաժեշտ է պահպանել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջները։

Հարց 2․ Ե՞րբ է հայտերի ընդունման վերջնաժամկետը

1֊ին և 2֊րդ ծրագրերի հայտերն ընդունվում են մինչև 2020թ․ հուլիսի 1֊ը, իսկ երրորդ ծրագրին դիմելու վերջնաժամկետը այս տարվա դեկտեմբերի 1֊ն է:

Հարց 3․ Կարո՞ղ են արդյոք ֆիզիկական անձիք մասնակցել մրցույթին

Ոչ: Համաձայն ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N1937 որոշման՝ (https://bit.ly/2Ni5KV7) մրցույթին կարող են մասնակցել միայն իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպությունները:

https://www.facebook.com/Hti.Armenia/posts/2909354112523560

Տես նաև՝

Մեկնարկում է պետական աջակության 17-րդ միջոցառման երրորդ ծրագիրը. ովքե՞ր են շահառուները

Կառավարությունը հաստատել է հակաճգնաժամային 17-րդ միջոցառումը

Կարդացեք նաև

Back to top button