
ՀՀ կառավարություն հետ համատեղ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում շարունակվում են «Մայր Հայաստան» հուշահամալիրի սանդղաջրվեժի վերանորոգման և տարածքի բարեկարգման շինաշխատանքները:
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը, Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանի, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանի հետ միասին եղել են «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում, հետևել շինարարական աշխատանքների ընթացքին, հայտնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:
«Մայր Հայաստան» հուշարձանի հանդիսավոր բացումը եղել է 1975 թվականի մայիսի 9-ին՝ Հայրենական մեծ պատերազմի 30-ամյակի առթիվ՝ հավերժացնելու համար պատերազմին մասնակցած բազմաթիվ գյումրեցիների հիշատակը: Հուշարձանն ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։




