ԿարևորՀասարակություն

«Արթնացե՛ք, աշխարհը փոխվել է». Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տեսակապի միջոցով այսօր մասնակցել է «Հորասիս-Հնդկաստան» (Horasis India) միջազգային հեղինակավոր համաժողովին, հանդես եկել «Վերափոխելով համաշխարհային կառավարումը» թեմայով ելույթով՝ տեղեկացնում են նախագահի մամուլի ծառայությունից։

Horasis-ը միջազգային հեղինակավոր հարթակ է, որն անցկացնում է միջազգային խոշոր տնտեսական համաժողովներ, այդ թվում՝ Պորտուգալիայում անցկացվող հեղինակավոր Horasis Global Meeting-ը։ Մասնակիցները, որոնք երկրների առաջնորդներ են, համաշխարհային ընկերությունների ու կորպորացիաների ղեկավարներ, հայտնի փորձագետներ ու գիտնականներ, համատեղ քննարկում են համաշխարհային խնդիրներն ու մարտահրավերները և փորձում լուծումներ առաջարկել։ Horasis-ի շրջանակում կազմակերպվում են նաև տարածաշրջանային համաժողովներ, ինչպիսիք են Հորասիս-Հնդկաստանը», «Հորասիս-Ասիան» և «Հորասիս-Չինաստանը», որն այս տարի հոկտեմբերին նախատեսվում է անցկացնել Հայաստանում։

«Հորասիս-Հնդկաստանին» մասնակցել են Horasis Vision համայնքի ավելի քան 400 բարձրաստիճան մասնակիցներ: Համաժողովի այս տարվա թեման վերաբերել է հետհամավարակային գլոբալ մարտահրավերներին և դրանց հնարավոր կառավարմանը։

Մանրամասները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջում

Կարդացեք նաև

Back to top button