ԿարևորՀասարակություն

Կրասնոդար-Երևան չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից․ ԱԳՆ

Հունիսի 24-ին՝ ժամը 17։30-ին, Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը։
ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից։

«Հեռախոս՝ 8/863/266-56-03
+7/951/829-69-08

Ավիատոմսի արժեքը՝ 10․300 ռուբլի։
Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։

Նշենք նաև, որ ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների»։

Կարդացեք նաև

Back to top button