
Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջան Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի այսօր կատարած այցի ընթացքում ուշադրության կենտրոնում բազմազավակ ընտանիքներն էին, որոնք գտնվում են ծանր սոցիալական վիճակում:
Քուչակ գյուղում բնակվող Պետրոսյանների ընտանիքը ունի 6 արու զավակ և ինչպես պարզվեց խորհրդարանի ղեկավարի և ընտանիքի ծնողների հետ զրույցից, ընտանիքի անդամների թիվը կարող է էլ ավելի շատանա:
ՀՀ նախագահի հանձնարարականով այս ընտանիքի համար կկառուցվի նոր տուն։
Այս նույն գյուղում բնակվում է Երվանդյանների ընտանիքը, որն ունի 9 զավակ`6 աղջիկ և 3 տղա: Ամուսինը` Հովհաննեսը, զինվորական ծառայության մեջ է Քարվաճառում:
Շենավան գյուղում բնակվող Գրիգորյանների ընտանիքում 10 երեխա կա` 6 տղա, 4 աղջիկ: Ընտանիքի հայրը՝ Ռուստամը, հոգ է տանում նաև արտերկիր մեկնած իր եղբոր 3 զավակների մասին:




