ԿարևորՀասարակություն

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 320 նոր դեպք, ապաքինվել է 129 մարդ

Հունիսի 22-ին հաստատվել է 320 նոր դեպք, առողջացել են 129-ը: Արձանագրվել է մահվան 10 դեպք: Պացիենտները եղել են 83 (տղամարդ), 71 (կին), 81 (տղամարդ), 85 (կին), 70 (տղամարդ), 53 (տղամարդ), 84 (կին), 84 (տղամարդ), 62 (կին) և 60 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 117 է:

Այսօր ժամը 11։00-ի դրությամբ ամբողջական պատկերն այսպիսին է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 20588

Բուժվողներ՝ 10980

Առողջացածներ՝ 9131

Մահվան ելքեր՝ 360

Ընդհանուր թեստեր՝ 96843:

Կարդացեք նաև

Back to top button