
Հունիսի 22-ից ժամանակավոր կդադարեցվի Դիլիջան քաղաքի և գյուղական բնակավայրերի միջև իրականացվող ուղևորափոխադրումները։
Այս մասին նշվում է Դիլիջանի համայնքապետարանի կայքում։
«Տեղեկացնում ենք, որ արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ տրանսպորտից օգտվող ուղևորների սակավության պատճառով, ս/թ. հունիսի 22-ից ժամանակավոր կդադարեցվի Դիլիջան քաղաքի և գյուղական բնակավայրերի միջև իրականացվող ուղևորափոխադրումները՝ բացի Հաղարծին և Թեղուտ բնակավայրերից», – նշվում է հաղորդագրության մեջ։




