ԿարևորՀասարակություն

Ռուսաստանից Հայաստան է ժամանում բժիշկների առաջին խումբը

Այսօր՝ հունիսի 21-ին, «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան հատուկ չարտերային թռիչքով Հայաստան կժամանեն ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու նպատակով, հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից։

Հատուկ չվերթով Հայաստան են ժամանում նաև պարտադիր զինվորական ծառայության մեկնող քաղաքացիներն ու նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև դեսպանությունում ցուցակագրված քաղաքացիների մի խումբ։

Ավելի վաղ առողջապահության նախարարը հաղորդել էր, որ Ռուսաստանից շուրջ 50 բժիշկ է ժամանելու Հայաստան։

Արդեն Հայաստան են ժամանել բժիշկներ Ֆրանսիայից և Լիտվայից։

Կարդացեք նաև

Back to top button