Հասարակություն

Բնապահպանները դիմում են ՄԻՊ- ին, բնապահպանության նախարարը՝ ստեղծում աշխատանքային խումբ

ՀՀ բնապահապանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ Մարց գետի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայանների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ զանգվածային լրատվական միջոցներում տեղ գտած տեղեկատվությունն ուսումնասիրելու նպատակով:
Արամ Հարությունյանն աշխատանքային խմբին հանձնարարել է 10-օրյա ժամկետում ուսումնասիրել Մարց գետի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտակայանների գործունեության համապատասխանությունը տրված փաստաթղթերի պահանջներին:

Եվ այսօր էլ «Թռչկան» և Համահայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունների անդամները դիմել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, Աղստև գետի Պաղջուր վտակի վրա «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից կառուցվող «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի շուրջ առաջացած խնդիրների վերաբերյալ: Նամակում նրանք ՄԻՊ- ից պահանջում են օգնել Գետահովիտ համայնքի բնակիչներին իրականացնելու իրենց իրավունքները։

Back to top button