
Այսօր Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոնից դուրս է գրվել ևս երկու ծայրահեղ ծանր վիճակում ընդունված հիվանդ՝ մայր և որդի, հայտնում է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի ընդհանուր և օպերատիվ հարցերով փոխտնօրեն Կարեն Պողոսյանը:
«Կարճ ներկայացնեմ. հիվանդ Ն. Ա. 64 տարեկան: Կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է ընդունվել 25.05.2020թ. Covid 19 դրական, երկկողմանի թոքաբորբ, շնչական անբավարարություն 3-րդ աստիճանի ախտորշմամբ, ընդունման պահին spO2 75%: Ուղեկցող ախտրոշում՝ գլաուկոմա, կուրություն:
Որդին՝ Խ.Ա. 36 տարեկան:
Covid 19 դրական, երկկողմանի թոքաբորբ, շնչական անբավարարություն 3-րդ աստիճանի ախտորշմամբ, ընդունման պահին spO2 65%: Ուղեկցող ախտրոշում՝ ՄՈւԿ( մանկական ուղեղային կաթված), նստային շրջանի խորը, տարածուն պառկելախոց ՝ նեկրոզված մակերեսով:
Երկու հիվանդն էլ ինքնուրույն չէին շարժվում, Խ.Ա.-ն ընդանրապես կոնտակտի մեջ չէր մտնում և չէր ենթարկվում բուժանձնակազմին, երկար ժամանակ գտնվել էր պառկած վիճակում:
Երկու հիվանդներն էլ դուրս գրվեցին լավացումով:
Շնորհակալություն կոլեկտիվին:
Covid 19 դատավճիռ չէ, նույնիսկ ուղեկցող ծանր հիվանդությունների առկայության դեպքում»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:




