ԿարևորՀասարակություն

Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցով դատական նիստը կշարունակվի այսօր

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի կալանավորման հարցի քննարկումը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կշարունակվի այսօր առավոտյան՝ ժամը 10:30-ին։

Գագիկ Ծառուկյանի փաստաբաններն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել դատավոր Ռոբերտ Պապոյանին, որը մերժվել է:

Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով՝ ընտրողներին կաշառք տալ, կաշառք ստանալ, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտել կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտել։

ԲՀԿ առաջնորդին կալանավորելու միջնորդությունը դատարան էր ներկայացվել ԱԱԾ-ի կողմից հունիսի 16-ի երեկոյան, այն բանից հետո, երբ ԱԺ-ում պատգամավորը քվեարկությամբ զրկվել էր անձեռնմխելիությունից :

Ավելի վաղ՝ հունիսի 14-ին, ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Նրա դեմ հարուցված են քրեական գործեր, որոնցից մեկը վերաբերում է «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» խաղատներին. ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 30 մլրդ դրամի վնաս:

Ըստ մեկ այլ քրգործի նյութերի՝  2017թ-ի խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ն հարյուր հազարների ընտրակաշառք է բաժանել: Կա նաև քրեական գործ՝ Առինջում «Նյու» ընկերությանն օտարված հողատարածքի վերաբերյալ, որի պատճառով համայնքը շուրջ 400 մլն դրամի վնաս է կրել:

Կարդացեք նաև

Back to top button