
Քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատանքային քննարկում է անցկացրել համայնքային ենթակայության պոլիկլինիկաների և բժշկական կենտրոնների տնօրենների հետ:
«Հանդիպել եմ համայնքային ենթակայության պոլիկլինիկաների և բժշկական կենտրոնների տնօրենների հետ, ներկայացրել եմ աշխատանքի կազմակերպման վերաբերյալ որոշ դիտողություններ: Բուժհիմնարկների պատասխանատուները, խոսելով եղած խնդիրների մասին, ներկայացրել են նաև իրենց առաջարկները»,-գրել է քաղաքապետը՝ կից հրապարակելով աշխատանքային քննարկման մասին տեսանյութ:




