ԿարևորՀասարակություն

Մեծ Բրիտանիան սկսում է օգտագործել Դեքսամետազոն Covid-19-ի բուժման համար

Այսօրվանից Մեծ Բրիտանիայում կիրառվում է Դեքսամետազոն դեղորայքը՝ նոր տիպի կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված պացիենտների բուժման համար։ 

Միացյալ Թագավորության կլինիկական փորձաքննության նախնական արդյունքների համաձայն,  դեքսամետազոն դեղամիջոցը, որը հանդիսանում է կորտիկոստերոիդ, կարող է փրկել COVID-19-ով ծանր հիվանդներին։

Ինչպես հայտնում է BBC-ն՝ դեղորայքը 1/3-ով նվազեցնում է թոքերի արհեստական օդափոխման սարքին միացված պացիենտների մահացության ռիսկը, իսկ թթվածնային սարքին միացվածներին՝ 1/5-ով:

Հետազոտողների հավաստմամբ՝ եթե Մեծ Բրիտանիայում դեղամիջոցն օգտագործվեր համավարակի սկզբից, ապա հնարավոր կլիներ հազարավոր կյանքեր փրկել։

Կարդացեք նաև

Back to top button