ԿարևորՀասարակություն

Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը (լուսանկարներ)

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում 19․00-ին մեկնարկել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։ Գործը մակագրված է դատավոր Ռոբերտ Պապոյանին:

Ի աջակցություն Ծառուկյանի՝ Դատարանի մոտ են եկել ոչ միայն ԲՀԿ պատգամավորները, այլև ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը։

Դատավոր Պապոյանն իր գործունեությունը սկսել է 2011 թվականից։ Հանրային հնչեղություն ստացած գործերից 2019–ին նա քննել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և ևս յոթ քաղաքացու վերաբերյալ գործը։

Այն առնչվում էր հեղափոխության օրերին  քաղաքացիներին ահաբեկելու և հանրահավաքներին մասնակցելուն  խոչընդոտելու դեպքերին։

Կարդացեք նաև

Back to top button