ԿարևորՀասարակություն

Զանգվածային հակահամաճարակային շարժումը դանդաղ տալիս է իր արդյունքները

Զանգվածային հակահամաճարակային շարժումը դանդաղ տալիս է իր արդյունքները: Չնայած մեծ բացարձակ թվերին վերջին 10 օրերի համաճարակաբանական միտումները ավելի դրական են, քան կանխատեսված էր, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրում է առոսջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Աճի տեմպի նվազման նման միտումների պատճառը կարող է լինել միայն մեր վարքագիծը, հակահամաճարակային պարզ կանոնների պահպանումը:

Իրավիճակը, սակայն մնում է շատ լարված և մենք բոլորս պետք է հավելյալ ու երկարատև ջանք գործադրենք այն բարելավելու համար:

Անխտիր բոլորս պետք է. կրենք բժշկական դիմակ ամենուր, հաճախ լվանանք կամ ախտահանենք ձեռքերը, պահպանենք 1.5-2 մետր հեռավորություն այլ անձանցից»:

https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1256531707866425

Կարդացեք նաև

Back to top button