
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնում կնշանակվի Մարինա Հակոբյանը, ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Վաղը Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնում կնշանակվի Մարինա Հակոբյանը, ով մինչ այդ զբաղեցրել է Պատկերասրահի գիտական քարտուղարի պաշտոնը»,- գրել է Հարությունյանը:
Հունիսի 16-ին Արման Ծատուրյանը դադարեցրել է ՀԱՊ տնօրենի պաշտոնում իր լիազորությունները:




