
Ավելի քան 8 ժամ հարցաքննությունից հետո Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ Ազգային անվտանգության ծառայության շենքից։
ԱԱԾ շենքի մոտ էին հավաքվել ԲՀԿ խմբակցության պատգամավորները, Գագիկ Ծառուկյանի աջակիցները: Ոստիկանությունը Ազգային ժողովի և ԱԱԾ շենքերի մոտից բերման էր ենթարկել 170 քաղաքացի: Նրանք բոլորն էլ այս պահին ազատ են արձակվել:
Ազգային անվտանգության ծառայությունը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։
ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից: Որոշումն ընդունվել է ԱԺ-ում տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկությամբ՝ 87 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Ձայների նույն հարաբերակցությամբ Ազգային ժողովը համաձայնություն է տվել նաև Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու՝ գլխավոր դատախազի միջնորդությանը:




