
87 կողմ, դեմ 0 ձայների հարաբերակցությամբ ՀՀ Ազգային ժողովը հավանություն տվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ Գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությանը:
Քվեարկության արդյունքներն Ազգային ժողովի նիստում ներկայացրեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:
Մինչ այդ տեղի էր ունեցել ԲՀԿ առաջնորդին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու հարցով բակ, գաղտնի քվեարկությունը։
Ավելի վաղ պատգամավորները քվեարկությամբ համաձայնություն էին տվել Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելուն։
«Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները քվեարկություններին չեն մասնակցել։




