ԿարևորՀասարակություն

Սմարթ նստարաններից մինչև ինտերակտիվ շախմատի տախտակ՝ Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան զբոսայգում

Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան զբոսայգին ավելի քան 30 տարի անց նոր շունչ կստանա, այս մասին տեղեկացնում են Լոռու մարզպետարանից։ Հաղորդագրության մեջ նշված է նաև, որ Վանաձորի Տարոն 2 և Տարոն 4 թաղամասերում կկառուցվեն այգիներ։

«Մարզկենտրոնի ամենահին զբոսայգին՝ նախկին Քիմիագործների, այժմ արդեն՝ Շառլ Ազնավուրի անվան՝ շնորհիվ պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի, ավելի քան 30 տարի անց կկենդանանա ու նոր շունչ կառնի»,- ասված է գրառման մեջ:

Ծրագրի իրականացման արդյունքում կսալիկապատվեն ճեմուղիները, կբարեկարգվի ջրավազանը և կտեղադրվի լուսային և ձայնային էֆեկտներով շատրվան։

Նախատեսվում է լուսավորության համակարգի արդիականացում, կանաչապատում։ Կբարեկարգվեն մուտքի դարպասները, ցանկապատը, հուշարձանի տարածքը։ Կտեղադրվեն սմարթ նստարաններ՝ լիցքավորման կետով՝ սնվող արևային էներգիայով, WiFi հնարավորություններով:

Շախմատի դպրոցի մոտ կտեղադրվի ինտերակտիվ շախմատի մեծ տախտակ և այլն:

Ծրագրերի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 232.926.300 դրամ, որից 118.755.780 դրամը` համայնքային ներդրումն է, 21 մլն. դրամը՝ մասնավոր և ավելի քան 93 մլն դրամը՝ ներդրում պետբյուջեից:

https://www.facebook.com/andrey.ghukasyan/posts/3825506730853344

Կարդացեք նաև

Back to top button