
Ֆրանսիայից ժամանած բժիշկներն արդեն իսկ անցել են աշխատանքի Քովիդ -19-ով զբաղվով 3 խոշոր բուժկենտրոնների վերակենդանացման բաժանմունքներում` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, Սուրբ Աստվածամայր ԲԿ և Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոն: Ֆրանսիացի բուժաշխատողները Հայաստանում մնալու են 10 օր:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը լուսանկարներ է հրապարակել. կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բժիշկները Ֆրանսիայից ժամանած անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ գործընկերների հետ համայց են կատարում:




