Հասարակություն

Մուտքը՝ արգելավայրեր և արգելոցներ, սահմանափակ է

Կիրակի այցելուների հսկայական հոսք է եղել դեպի «Նորաշենի» արգելավայր, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Վարդան Մելիքյանը:

«Խնդրում եմ այցելությունների համար ընտրել այլ վայրեր, քանի որ արգելավայրերի և արգելոցների մուտքը սահմանափակ է։ Սևան ազգային պարկի տեսուչները տեղում աշխատում են և բացատրում են այցելուներին, որ մուտքը չի թույլատրվում։ Խնդրում եմ տարածել այս հորդորը հնարավորին լայն, որպեսզի քաղաքացիներն իզուր չհասնեն Նորաշեն և հիասթափված վերադառնան տներ»,- գրել նա։

«Նորաշենի» արգելոցը գտնվում է «Սևան» ազգային պարկի հյուսիսարևմտյան հատվածում և զբաղեցնում է 839 հա մակերես: Արգելոցի նպատակն է ապահովել թռչունների (մասնավորապես հայկական որորի, քանի որ այն այստեղ բնադրող միակ էնդեմիկ թռչունն է) բնականոն ապրելակերպն ու վերարտադրությունը։

https://www.facebook.com/vardan.melikyan/videos/10220696225528814/

Կարդացեք նաև

Back to top button