ԿարևորՀասարակություն

Ոստիկանությունը բերման է ենթարկում ԱԱԾ շենքի մոտ հավաքված Ծառուկյանի կողմնակիցներին

Մի շարք քաղաքացիներ բերման ենթարկվեցին՝ ԱԱԾ-ի դիմաց հավաքը դադարեցնելու կոչին չենթարկվելուց հետո: Օրվա ընթացքում ՀՀ Ոստիկանությունը բազմաթիվ անգամ հորդորել է ԱԱԾ շենքի դիմաց հավաքված ցուցարարներին անհապաղ դադարեցնել հավաքի անցկացումը:

Ոստիկանությունը պարբերաբար հիշեցնում է, որ հավաքներ կազմակերպելը և դրանց մասնակցելը արտակարգ դրության պայմաններում արգելված է: Հավաքը կամովին չդադարեցնելու դեպքում Ոստիկանությունը կկիրառի օրենքով սահմանված հարկադրանքի միջոցներ:

Ոստիկանության օրինական պահանջը չկատարողները կենթարկվեն պատասխանատվության:

Այսօր առավոտից ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացնում ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի Առինջում գտնվող առանձնատանը: Այնուհետև Ծառուկյանը հայտարարեց, որ գնում է հարցաքննության: ԱԱԾ դիմաց, որտեղ Ծառուկյանը հարցաքննվում է, հավաքվել են ԲՀԿ-ական պատգամավորները և Ծառուկյանի աջակիցները: Ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար 100-ից ավելի քաղաքացի է բերման ենթարկվել:

https://www.facebook.com/lurer.1tv/videos/901372553699699/

Կարդացեք նաև

Back to top button