ԿարևորՀասարակություն

Ծառուկյանի հայտնի ելույթը պայմանավորված էր քրեական գործի մոտալուտ հանգուցալուծմամբ․ Աղաջանյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հունիսի 5-ին արված գրառումն այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային: 

«ԲՀԿ պատգամավորները շարունակ պնդում են, թե իբր իրավապահ մարմինների գործողությունները պայմանավորված են Գ. Ծառուկյանի «համապատասխան» ելույթով։

Իրականության մեջ հայտնի ելույթը պայմանավորված էր վերջինիս հետ ուղիղ փոխկապակցված քրեական գործի մոտալուտ հանգուցալուծմամբ, որն էլ նրան հավանաբար «համապատասխան» հետևությունների տեղ է տվել։

Օրենքի առաջ բոլորը հավասար են և սա այլևս անշրջելի է»,- գրել է Աղաջանյանը՝ ֆեյսբուքի իր էջում:

https://www.facebook.com/aghajanyan.eduard/posts/3297541706956184

Կարդացեք նաև

Back to top button