ԿարևորՀասարակություն

Արսեն Թորոսյանը կորոնավիրուսով վարակվածների հասցեներ է հրապարակել

ՀՀ աոողջաահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է վարակված անձանց հասցեի մասին տեղեկատվություն փողոցի կամ թաղամասի ճշտությամբ:

«Վիրուսի ցանցային տարածումը (մենք հիմա համաճարակի հենց այդպիսի փուլում ենք գտնվում) ենթադրում է նաև ցանցային պայքար:

Այսուհետ ես օրական մի քանի անգամ հրապարակելու եմ վարակված անձանց հասցեի մասին տեղեկատվություն փողոցի կամ թաղամասի ճշտությամբ, որպեսզի մեր քաղաքացիները ևս մեկ անգամ մտածեն, ի վերջո, արժե արդյո՞ք առանց դիմակի շփվել հարևանների հետ կամ գնալ որևէ իրենց տանը մոտ տեղ, ինչպես նաև արժե արդյո՞ք առանց կենսական անհրաժեշտության իջնել բակ այս կամ այն զբաղմունքի համար:

Եվ այսպես.

ԵՐԵՎԱՆ, ԱՎԱՆ, ԻՍԱՀԱԿՅԱՆ ԹՂՄ.»,- գրել է  նա:

Նա հրապարակել է նաև հետեւյալ հասցեները` Սյունիք Գորիս Վանքի տափ փողոց, Լոռի Ստեփանավան Երիտասարդական փողոց, Գեղարքունիք Սեւան Նաիրյան փողոց, Կոտայք Ջրվեժ 12 փողոց, Արագածոտն, Աշտարակ Բեկնազարյան փողոց:

https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1253318744854388

Կարդացեք նաև

Back to top button