
Կորոնավիրուսով հիվանդ ու նրանց հետ կոնտակտ ունեցած 3500 հայաստանցու տվյալներ հայտնվել են ադրբեջանցիների ձեռքում։ Դրանք հրապարակվել են։ Այս մասին հայտարարել է տեղեկատվության անվտագության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Նա խնդրել է իրենից ցուցակներ չուզել, քանի որ դրանք անձնական տվյալներ են պարունակում։
«Հ․Հ․Գ․ Ավել բան դեռ չգիտեմ, հաքերը ասում ա, որ մեյլ ա կոտրել ԱՆ-ից, բայց դե ինչ կուզի կասի
Հ․Հ․Հ․Գ․ Որքանո՞վ է հավանական, որ սրանք իրական տվյալներ են, այլ ոչ հորինած։ Երևի թե, իրական են, նման են իրականին, բայց դե մինչև չստուգվի, պարզ չի լինի։
Ո՞րն է սրա վտանգը։ Անձնական տվյալների տարածումը միշտ վտանգ է։ Բացի դրանից, բժշկական գաղտնիքի բացահայտում է, որը կարող է բերել այդ մարդկանց դեմ հանրային լարվածության։ Եվ, մենք նաև չգիտենք, թե էլ ինչ տվյալների արտահոսք կարող է եղած լինի»,-գրել է նա։




