
ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Արցախի Հանրապետության հետ բջջային կապի միջին սակագինը 2020 թվականին նվազել է 52%-ով։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Արցախի մեր գործընկերներին, կապի օպերատորներին, ինչպես նաև ՀԾԿՀ մեր գործընկերին արդյունավետ համագործակցության համար»,- գրել է նախարար Հակոբյանը։




