ԿարևորՀասարակություն

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 612 նոր դեպք, ապաքինվել է 173 մարդ

Հունիսի 12-ին հաստատվել է 612 նոր դեպք, առողջացել են 173-ը: Արձանագրվել է մահվան 13 դեպք: Պացիենտները եղել են 61 (կին), 85 (տղամարդ), 73 (տղամարդ), 74(տղամարդ), 55(տղամարդ), 69(կին), 83(տղամարդ), 59 (կին), 71 (տղամարդ), 84 (տղամարդ), 76 (տղամարդ), 59 (տղամարդ) և 60 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 86 է:

Այսօր ժամը 11։00-ի դրությամբ ամբողջական պատկերն այսպիսին է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 15281

Բուժվողներ՝ 9298

Առողջացածներ՝ 5639

Մահվան ելքեր՝ 258

Ընդհանուր թեստեր՝ 77686:

Կարդացեք նաև

Back to top button