ԿարևորՄշակույթ

Երախտագիտության մեդալ՝ հայտնի ալտահարին

Երաժշտարվեստի բնագավառում ունեցած նշանակալից ավանդի համար ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՀՀ վաստակավոր արտիստ Յաշա Պապյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը ալտահար Յաշա Պապյանին հանձնել է պետական բարձր պարգևը՝ մաղթելով երկար տարիների կյանք և ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ։ Այս մասին տեղեկացնում է Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսության ֆեյսբուքյան էջը:

Ալտահար Յաշա Պապյանը ծնվել է Երևանում, 1939 թվականին: Մասնագիտական կրթություն է ստացել Երևանում, ապա՝ Մոսկվայում։ Աշխատել է նախկին ԽՍՀՄ տարբեր քաղաքներում։ 1976-1991թթ․ եղել է Կոմիտասի անվան լարային քառյակի ալտահար։ Յաշա Պապյանը Կոմիտասի անվան կոնսերվատորիայի լարային ամբիոնի պրոֆեսոր է։

1994 թվականից բնակվում է ԱՄՆ-ում։ 2002թ․ ստեղծել է «Արամուս» լարային քառյակը, որը թողարկել է բազմաթիվ ձայնագրություններ։ 2003թ․, Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակի առիթով, «Արամուս» քառյակը Յաշա Պապյանի նախաձեռնությամբ թողարկել է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ Պապյանի փոխադրումներով։ Երաժիշտը տասնյակ համերգներով հանդես է եկել Հայաստանում, Ռուսաստանում, Մեքսիկայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում։

https://www.facebook.com/ArmconsLA/posts/3037792629592556

Կարդացեք նաև

Back to top button