
«Անհատ սպառողների համար գազի գինը չի թանկանա առնվազն այս պահին, և այդ իմաստով ես կարծում եմ՝ կան բավարար ռեսուրսներ ու բավարար գործիքակազմ, որպեսզի տեղի չունենա թանկացում»,-Ազգային ժողովում տեղի ունեցած ճաեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նրա խոսքով, հաշվարկներն ու հրապարակումները, որ իրեն տրամադրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, վկայում են այն մասին, որ ֆիզիկական անձանց մասով գնի փոփոխություն չի լինելու:




