ԿարևորՀասարակություն

Երևանի պոլիկլինիկաները հսկում են Covid-19 վարակով հաստատված 1187 պացիենտի

Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը տեղեկացնում է, որ 2020 թվականի հունիսի 10-ին՝

Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում հաշվառված 380 քաղաքացու կատարվել է ռենտգեն հետազոտություն, իսկ 121 քաղաքացու մոտ ախտորոշվել է թոքաբորբ:

Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում հաշվառված Covid-19 վարակով կասկածելի թվով 417 պացիենտներին կատարվել է նմուշառում:

Երևանի քաղաքապետարանի ենթակայության շտապ օգնության ծառայությամբ բազմապրոֆիլ հիվանդանոցներ են տեղխափոխվել Covid-19 վարակով հաստատված 92 քաղաքացի:

Երևանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատությունների կողմից հսկվում են Covid-19 վարակով հաստատված թվով 1187 պացիենտ, որոնց մոտ հիվանդությունը ընթանում է թեթև ընթացքով:

«Միաժամանակ՝ կրկին անգամ խնդրում և հորդորում ենք գրիպանման երևույթների, հազի, ջերմության առկայության դեպքում անհապաղ դիմել Ձեր տարածքային պոլիկլինիկա, որտեղ անհրաժեշտության դեպքում կկատարվի ռենգեն հետազոտություն, ինչպես նաև ուղեգրում՝ նմուշառման:
Եղեք առողջ և պահպանեք անվտանգության կանոնները»,- նշվում է հաղորդագրությունում:

https://www.facebook.com/tatev.sargsyan.5095/posts/262998621584660

Կարդացեք նաև

Back to top button