ԿարևորՀասարակություն

Մաշված մեքենայի գործածումն ավելի թանկ կնստեր համայնքի բյուջեի վրա

Երևանի քաղաքապետարանը նոր մեքենա է ձեռք բերել Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի ծառայողական կարիքների համար, որովհետեւ հինը մաշված է ու խափանված, եւ վ/շ ղեկավարը արդեն առնվազն վեց ամիս ծառայողական պարտականությունների համար օգտագործում էր սեփական մեքենան: Այս պարզաբանումը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում ավելի վաղ գրել էր, որ քաղաքապետ Հայկ Մարությանը օրերս 10 միլիոն դրամ է հատկացրել նոր ծառայողական մեքենա գնելու համար:

Հակոբ Կարապետյանը գրում է. «Իսկ քաղաքապետը, ի դեպ, հրաժարվել է իր երկու ծառայողական մեքենաներից մեկից: Մենք հայտարարել ենք դրա մասին, որ ներկայացուցչական դասի «Մերսեդեսը» հանվել է աճուրդի, իսկ քաղաքապետն օգտվում է կրոսսովերից (ի դեպ, առանց վարորդի՝ ինքն է վարում), եւ շատ հաճախ, հատկապես տարվա «տաք» ամիսներին, աշխատանքի է գալիս հեծանվով, երբեմն էլ՝ սեփական մեքենայով: Մենք ամիսներ առաջ հրապարակել ենք քաղաքապետի ծառայողական մեքենաների վրա արված վառելիքի եւ այլ ծախսերի համեմատականը նախորդ տարիների հետ, ըստ որի, ԱՆԳԱՄՆԵՐՈՎ կրճատվել են վառելիքի ու սպասարկման ծախսերը (լրագրող ընկերներին պատրաստ ենք գրավոր նոր տվյալներ տրամադրել):

Ինչպես նշեցի, Դավթաշեն վ/շ ղեկավարը վերջին ամիսներին ծառայողական պարտականությունների համար օգտագործում էր սեփական մեքենան, որի խափանման պատճառով էլ առաջացել է այս գնման անհրաժեշտությունը, եւ, ինչպես տեղեկացրեց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն այսօր ԱԺ-ում, մեկ այլ մաշված մեքենայի գործածումն ըստ էության ավելի թանկ կնստեր համայնքի բյուջեի վրա (պահեստամասեր, սպասարկում եւն), քան նորի ձեռքբերումը: Սա ռացիոնալ բացատրություն է, որի հավաստիությունը կվկայի ցանկացած «խադավիկ»: Իսկ վարչական շրջանի ղեկավարի աշխատանքի բնույթը հաշվի առնելով, ծառայողական մեքենայի առկայությունը անհրաժեշտություն է, հաստատ ոչ պակաս ահնրաժեշտ, քան 3 հոգանոց խմբակցության ղեկավարին սպասարկող ծառայողական մեքենան:» 

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=10219113787021296&id=1405208089

Կարդացեք նաև

Back to top button