
Այսօր Լիտվայի կառավարությունը որոշում է կայացրել բժշկական անձնակազմ և մասնագետներ գործուղել Հայաստան` նպատակ ունենալով օգնել կորոնավիրուսի կանխարգելման ջանքերին։ Այս մասին այսօր Թվիթերի իր էջում Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչիուսը, տեղեկացնում է Լիտվայում ՀՀ դեսպանատունը։
«Հայաստանը շարունակում է կորոնավիրուսի համավարակի դեմ ինտենսիվ պայքարը և Լիտվան այդ հարցում շարունակում է մնալ մեր հայ բարեկամների կողքին»,- գրել է Լիտվայի արտաքին գործերի նախարարը:
Միասին հաղթահարելու ենք ամեն փորձություն, հայերենով գրել է լիտվացի նախարարը։




