ԿարևորՍպորտ

Արոնյանը Clutch Chess International առցանց մրցաշարի կիսաեզրափակիչում է

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքի հռչակավոր շախմատային ակումբի կազմակերպած արագ շախմատի Clutch Chess International առցանց մրցաշարի կիսաեզրափակիչում է:

Քառորդ եզրափակիչում Ռուսաստանը ներկայացնող Ալեքսանդր Գրիշչուկի դեմ խաղում 10:8 հաշվով առավելության հասնելով՝ Արոնյանը դուրս եկել է կիսաեզրափակիչ: Արոնյանի հաջորդ մրցակիցը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

Մրցաշարին, որը բաղկացած է 12 տուրից, մասնակցում են նաև Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Լեյներ Դոմինգեսը, ՖաբիանուԿարուանան, Ուեսլի Սոն:

Արագ շախմատի այս մրցաշարը կեզրափակվի հունիսի 14-ին: Մրցանակային ֆոնդը կազմում է 265 հազար ԱՄՆ դոլար: Մրցաշարում այսօր հանգստյան օր է:

Կարդացեք նաև

Back to top button