ԿարևորՀասարակություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ԱԱԾ տնօրենին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին ներկայացրել է ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանին։

ՀՀ վարչապետն իր ելույթում նշել է, որ ԱԱԾ-ն կայացած, ուժեղ, դինամիկ կառույց է, բայց մարտահրավերներին արձագանքելու տեմպերն անընդհատ բարելավման կարիք ունեն և նորանշանակ տնօրենի առաջ հենց այդ խնդիրն է դրվել:

«ԱԱԾ-ն պետք է արդյունավետ արձագանքի անվտանգության ոլորտի մարտահրավերներին, որոնք ժամանակի ընթացքում փոխվում են, ի հայտ են գալիս նոր մարտահրավերներ՝ կորոնավիրուսի համավարակը, տեղեկատվական անվտանգության, քաղաքական անվտանգության խնդիրները, կոռուպցիայի դեմ պայքարի և կոռուպցիոն գործերի քննության որակի և տեմպերի հետ կապված հարցերը»,- ասել է վարչապետը:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/186875199333111/

Կարդացեք նաև

Back to top button