ԿարևորՀասարակություն

Նինոծմինդայի հայաբնակ գյուղը չի փակվի

Նինոծմինդայի հայաբնակ Ղաուրմա գյուղը չի փակվի։ Բնակչության համընդհանուր թերմոսկրինինգի ու թեստավորումների արդյունքում կորոնավիրուսի դեպք չի արձանագրվել։

Գյուղում խուճապ էր սկսվել այն բանից հետո, երբ բնակիչներից մեկը կարանտինային գոտուց վերադարձել էր տուն, շփվել գյուղացիների հետ, իսկ հաջորդ օրը պարզվել էր նրա թեստի պատասխանը դրական է։ 

Մի քանի օր շարունակ Վրաստանի վարակաբանների ուշադրության կենտրոնում է Սամցխե Ջավախեթիի Նինոծմինդայի հայաբնակ գյուղի կորոսնավիրուսակրի դեպքը։ Ղաուրմա գյուղի բնակիչը Ռուսաստանից վերադառնալով, անմիջապես տարվել է կարանտինային գոտի, այդ ընթացքում ասիմպտոմ հաղթահարել հիվանդությունը։ Կարանտինի վերջին օրերին՝ մինչ վերջնական թեստի  պատասխանը, նրան թույլատրել էին վերադառնալ տուն։ Վերջինս հասցրել էր շփվել համագյուղացիների հետ, մասնակցել հուղարկավորության, երբ շտապ օգնության խումբը եկավ նրան հիվանդանոց տեխափոխելու․ կարանտինից հետո էլ նրա թեստի պատասխանը դրական էր։

Գյուղում և ընդհանրապես Նինոծմինդայում քաղաքացիները խուճապի մեջ էին, խոսվում էր նաև գյուղի մուտքն ու ելքը փակելու մասին։ Նախորդ օրերին գյուղում ախտանշանների հայտնաբերման համար անցկացվեց բնակչության համընդհանուր թերմոսկրինինգ, համաճարակային հետազոտության արդյունքում ընտրված մարդիկ անցան նաև նպատակաուղղված թեստավորում: Այս մասին «Ռադիոլուրին» հայտնեց Նինոծմինդայի մունիցիպալիտետում գյուղի ներկայացուցիչ Եգոր Քութոյանը

«Հիմա գյուղում համընդհանուր ջերչափում է իրականացվում, թեստավորվում են նրանք, ովքեր անմիջական շփման մեջ են եղել, բարեբախտաբար ոչ մի դեպք չկա։ Մենք առողջ ենք, հզոր ու միասնական»։

Մինչ այդ, երկրի գլխավոր վարակաբանը՝ հիվանդությունների կանխարգելման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, Ջավախքում լույս տեսնող Jnews լրտավականի հետի զրույցում հայտարարել էր, որ Ղաուրմայի բնակիչը կորոնավարակի տարածող չէ․ այս հիվանդությունը, ըստ նրա, չի տարածվում 11-րդ օրից հետո։

«Այդուհանդերձ այս պահին ուսումնասիրություն է ընթանում՝ արյան և քսուկի խորը հետազոտություն։ Մենք հետազոտեցինք արյան մեջ հատուկ հակամարմինների առկայությունը, ինչը ցույց տվեց՝ նա արդեն հիվանդությունը հաղթահարել է։ Երբեմն քսուկում են վարակի մնացորդները երկար պահպանվում, չնայած դրանք արդեն չեն տարածվում»։

Այսպիսով Նինոծմինդայում վարակի տարածում այս պահին չկա։ Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մուսոյանի խոսքով մարդիկ ապրում են իրենց բնականոն կյանքով․

«Ընդհանրապես շրջանն ու գյուղը նորմալ իր հունով ապրում է, խուճապ չկա։ Կորոնավիրուսը հասատատված քաղաքացին ընտանիքի հետ մեկուսացված է, գյուղում նոր դեպք չկա։ Նինոծմինդան հանգիստ, կանաչ գոտի է»։ 

Սամցխե-Ջավախեթիում մինչ օրս կորնավիրուսի հինգ դեպք է հաստատվել, սակայն դրանք բոլորը եղել են կարանտինային գոտում, շրջանում վարակի տարածում այս պահին չկա։

Վրաստանում այս պահին փետրվարի 26-ից մին օրս հաստատված է վարակման 810 դեպք, արձանագրվել է 13 մահ:

Կարդացեք նաև

Back to top button