
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հանդես է եկել նոր կորոնավիրուսի դեմ պայքարի կանոնների խստացման հետ կապված առաջիկա անելիքների մասին կարևոր հայտարարություններով:
Այն ծանր մարտահրավերին դիմակայելու համար օր առաջ մեր ապրելակերպում փոփոխություններ են անհրաժեշտ, հակառակ դեպքում հետևանքներն անդառնալի են լինելու՝ նշել է նա:




