ԿարևորՀասարակություն

Դիլիջանում ակտիվորեն ընթանում են ճանապարհաշինական աշխատանքներ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Դիլիջան կատարած աշխատանքային այցի շրջանակում ծանոթացել է քաղաքի մի շարք ճանապարհների ընթացիկ շինարարական աշխատանքներին, հայտնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:

Մարզպետը հետաքրքրվել է շինարարության ժամկետների մասին և մարզպետարանի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուների հետ տեղում հետևել աշխատանքների ընթացքին:

Ճանապարհաշինարարական աշխատանքներին ծանոթանալուց բացի՝ մարզպետը նաև անդրադարձել է ջրամատակարարման հարցերին, իսկ այցի վերջում շրջել է քաղաքում, եղել Պարզ լճի հանգստյան գոտում՝ տեսնելու, թե ինչպես են պահպանվում հակահամաճարակային կանոնները:

https://www.facebook.com/Tavush.Administrative.Region/videos/2704812673082778/


Կարդացեք նաև

Back to top button