ԿարևորՀասարակություն

Հայաստանում կգօրծարկվի քաղցկեղ ունեցող քաղաքացիների համար անհրաժեշտ տոմոգրաֆը

Կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական համակարգին մոտակա մի քանի օրերին կմիանան Սպիտակի ԲԿ-ն (100 մահճակալ), Վեդու ԲԿ-ն (100 մահճակալ) և Մարտունու ԲԿ մեկ բաժանմունք (35-40 մահճակալ), այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում։

Նա հիշեցրել է, որ մինչ այժմ արդեն իսկ գործարկվել էր մոտ 2000 մահճակալ այս խնդրի համար։

«Մի կարևոր փաստ ևս. այսօր առաջին անգամ մեր նոր՝ Այրվածաքաբանության ազգային կենտրոնի բազայի վրա գործող տրիաժ կենտրոն ընդունված պացիենտներին համակարգչային տոմոգրաֆիա է արվել Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում (հայտնի, որպես Ֆիզիկայի ինստիտուտի ցիկլոտրոն)»,- գրել է վարչապետ Փաշինյանը:

Փաշինյանը հայտնել է, որ պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆը, որը շատ անհրաժեշտ է քաղցկեղ ունեցող քաղաքացիների համար և տեղադրված է հենց Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում, մյուս շաբաթ կգործարկվի։ Դրա համար անհրաժեշտ պարագաներն ու նյութերն անցյալ շաբաթ ներկրվել են Հայաստան։

«Մեր քաղցկեղ ունեցող պացիենտները ՊԷՏ/ՀՏ համար այլևս ստիպված չեն լինի արտասահման մեկնել»,- գրել է վարչապետը։

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2658751294445249

Կարդացեք նաև

Back to top button