
Սպիտակի բժշկական կենտրոնը վաղվանից կվերապրոֆիլավորվի և կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։
Ըստ նրա՝ այս որոշումն է կայացվել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քննարկումների արդյունքում:
«Սա հնարավորություն կտա միաժամանակ ստացիոնար բժշկական ծառայություն մատուցել ավելի մեծ թվով հիվանդների: Տեղերը, սակայն, անսահմանափակ չեն»,- գրել է նա և կոչ արել բոլորին դիմակ կրել։




