ԿարևորՀասարակություն

Հայտարարվել է նոր դպրոցների կառուցման մրցույթ

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ հայտարարվել է նոր դպրոցների կառուցման մրցույթ:

Մրցույթների մանրամասները՝ այստեղ 

«Արդեն մեկնարկել է «Ապահով դպրոց» ծրագրի «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» միջոցառմամբ նախատեսված թվով 22 դպրոցների կառուցման աշխատանքների գնման գործխընթացը: Խոսքը գնում է փոքրաքանակ երեխաներով (մինչև 100 սան ունեցող) համալրված այն հանրակրթական դպրոցներին, որոնք տվյալ բնակավայրում միակ կրթական օբյեկտներն են, ունեն սեյսակայունության խնդիրներ և դրանց նորոգումը կամ վերակառուցումը քաղաքաշինական նորմերով արգելվում է և տնտեսապես արդյունավետ չէ:

Նախատեսվում է այդ դպրոցների փոխարեն կառուցել բոլորովին նոր մոդույալին շինություններ: Այդ շենքերի կառուցումը և կահավորումը նախատեսվում է ավարտին հացնել հաջորդ տարի՝ 2021 թվականին»,- գրել է Հարությունյանը:

Նա հավելել է, որ նշված ծրագիրն ընդգրկում է հանրապետության բոլոր մարզերը:

Կարդացեք նաև

Back to top button