
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ` Սևան համայնքի վարչական և տնտեսական սահմանափակումները, համայնքի սահման մուտք գործելու և վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանված հատուկ ռեժիմը երկարաձգվել է ևս մեկ շաբաթով:
Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Ըստ նրա` հատուկ ռեժիմը կպահպանվի մինչև հունիսի 10-ը` ժամը 23:59-ը։
Հատուկ ռեժիմը սկսել է գործել մայիսի 25-ից՝ ժամը 06:00-ից:




