ԿարևորՀասարակություն

Վարչապետն աղաղակող խախտումներն արձանագրող լուսանկարներ է հրապարակում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում խնդրել էր, որպեսզի սոցցանցի օգտատերերը իրեն ուղարկեն բոլոր այն տեսանյութերն ու լուսանկարները, որտեղ երևում են հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերը։

«Խնդրում եմ հակահամաճարակային կանոնների խախտման աղաղակող դեպքերը տեսանկարահանեք, լուսանկարահանեք եւ ուղարկեք իմ այս ֆեյսբուքյան էջին, հնարավորինս կոնկրետ եւ ճշգրիտ նշելով խախտման վայրը, ժամկետը, դրա հետ առնչություն ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց»,- գրել էր Փաշինյանը:

Արդեն րոպեներ անց վարչապետը սկսել է ՖԲ իր էջում հրապարակել խախտումներ արձանագրող լուսանկարներ՝ ուխտագնացության վայրից, հանրային տրանսպորտից եւ Հայփոստի բաժանմունքից։

Վարչապետն ասել է նաեւ, որ դրանց թիվն այնքան շատ է, որ անգամ չի հասցնում հետևել։

Մանրամասները՝ ստորև․

«Սա արդեն հայտնի ուխտագնացության հայտնի տեսարաններից է. այս ընթացքում հարյուրավոր լուսանկարներ, տեսանյութեր եկան. չեմ հասցնում հետևել»:

«Ըստ օգտատիրոջ, Երեւանի 33 համարի ավտոբուսը երեկ ժամը 16:43-ին, Արշակունյաց պողոտայում»:

«Ըստ լուսանկարն ուղարկած օգտատիրոջ՝ այսօր, ժամը 11.00, Երևանի Մարգարյան փողոցի «Հայփոստի» բաժանմունք»:

«Ըստ օգտատիրոջ՝ «Արմենիա» բժշկական կենտրոն, զորակոչիկներ եւ ծնողներ»:

«Ըստ օգտատիրոջ՝ այսօր, Նոր-Նորք»:

Կարդացեք նաև

Back to top button