ԿարևորՀասարակություն

Աննախադեպ տուգանքներ հանրապետությունում․ ովքե՞ր են խախտում պարետի որոշումները

Ոստիկանությունը շարունակում է արտակարգ ռեժիմով  ծառայությունը։ Հետևում է  համավարակի  տարածման կանխարգելիչ  միջոցների իրականացմանը։  Որոշակի դեպքերում, ոստիկանության միջոցառումներն արդյունքներ գրանցել են, սակայն մասնավոր  ավտոմեքենաների դեպքումս վարորդների  կողմից դեռևս զգոնություն չի նկատվում։  

«Ես ու կինս  էինք  մեքենայի մեջ։  Կինս  դիմակով էր, ես չէի դրել։ Շենքի բակից դուրս գալս ու  ոստիկանի կանգնեցնելը մեկ եղավ»։ 

Զրուցակիցս տեղյակ էր պարետի որոշմանը, սակայն  տաք եղանակային պայմաններում  մեքենայի մեջ դիմակով վարելը անհարմար է եղել։ Արդյունքում` տուգանվել է 10 հազար դրամ։

«Դե շոգ է,  մեքենայի մեջ դնելը դժվար է։  Բայց  տուգանվելուց հետո ավելի ուշադիր եմ արդեն»։

Ոստիկանության այս հորդորին ականջալուր չեն  հատկապես  մարդատար անձնական մեքենաների վարորդները։ Ոստիկանության  կապիտան Մարտուն Սիմոնյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց, որ հանրապետության տարածքում  ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները  օրական  800-1000 օրինազանց՝ դիմակ չկրող վարորդի  և  ուղևորների են  հայտնաբերում։  Սակայն սրան հակառակ` օրինապահ են հասարակական տրանսպորտի և՛ ուղևորները, և՛ վարորդները։

«Ակնհայտ է զգոնությունը հատկապես կանոնավոր  ուղևորափոխադրում իրականացնող   տրանսպորտային միջոցների վարորդների  և ուղևորների  մոտ։  Եթե նախկինում հայտնաբերվում էին շատ դեպքեր, ապա այսօր նմանատիպ դեպքերը շատ քիչ են, որովհետև նրանք պահպանում են անվտանգության կանոններ, լինում են պաշտպանիչ միջոցներով»,- ասում է Մարտուն Սիմոնյանը։

Ոստիկանության միջոցառումները  ոստիկանության կապիտանը արդյունավետ է համարում նաև տաքսիների դեպքում։ Ոստիկանությունը շարունակում է արտակարգ ռեժիմով ծառայությունը։  Երևանի փողոցներում տեղակայված են հսկիչ-անցակետեր։  

Կարդացեք նաև

Back to top button