Նոր Օռլեանում վիրավորների թիվը հասել է 17-ի


ԱՄՆ-ում զանգվածային կրակահերթերը սկսել են չափազանց հաճախակի բնույթ կրել. հերթական դեպքը տեղի է ունեցել Նոր Օռլեան քաղաքում՝ Մայրերի օրվա կապակցությամբ կազմակերպված շքերթի ժամանակ։Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով քաղաքային ոստիկանությանը, 19 վիրավորների թվում կա 10 տարեկան 2 երեխա։ Ականատեսների վկայություններից հայտնի է դարձել, որ կրակն արձակել է 3 հոգի՝ հրազենային 2 տեսակի զենքերից։ Իրավապահները հստակեցրել են, որ կրակողներից մեկը հավանաբար 18-22 տարեկան է։ Ներկայում քաղաքային ամբողջ ոստիկանությունը զբաղված է հանցագործներին փնտրելով։
Մինչդեռ Հետաքննությունների դաշնային բյուրոն չի գտնում, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է եղել, այլ՝ ընդամենը փողոցային բռնության դրսևորում։ Նոր Օռլեանի քաղաքային իշխանությունները հանցագործների վերաբերյալ որևէ տեղեկություն հաղորդելու դիմաց 2.5 հազար դոլարի պարգևավճար են խոստացել։