Հասարակություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ 1918թ. մայիսի 28. անշրջելի պատմական գործընթացների մեկնարկը

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

 «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով եւ Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ՝  Հայ ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն միակ իշխանությունը: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերը կազմել Հայոց ազգային կառավարություն՝ Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները՝ հայկական գավառների  քաղաքական ղեկը վարելու»: Ազգային խորհրդի այս ուղերձը մայիսի 28-ին հանդիսացավ անկախ Հայաստանի Հանրապետության հռչակագիրը: Պնդումները, թե դրանով հայերը վերականգնել են 900 կամ 600 տարի առաջ կորցրած պետականությունը՝ իրականության ճշգրիտ ներկայացումները չեն:

Հայկական թագավորությունների անկումից հետո էլ Հայոց պետականությունը պահպանվել էր տարբեր ձեւաչափերով՝ անկախ իշխանությունների, մելիքությունների, սղնախների եւ այլ հանրային միավորների միջոցով: Շատ դեպքերում պետականության գործառույթներն իր վրա է վերցրել նաեւ Հայ առաքելական եկեղեցին: Հետեւաբար, պետականության տարրերը մշտապես ուղեկցել են հայ ժողովրդին ՝ նույնիսկ տարբեր կայսրությունների տիրապետության տակ գտնվելու դարերի ընթացքում, ինչի հիման վրա էլ արագ ձեւավորվեցին Առաջին հանրապետության պետական ինստիտուտները եւ Ազգային կառավարությունը»:

Մանրամասները՝ այստեղ:

Կարդացեք նաև

Back to top button